Գլոբալ զարգացման հարացույցի գաղափարական և արժեքային հիմքերի փոխակերպման նախադրյալները
Միաբևեռ աշխարհի ձևավորմամբ, ինչպես նաև երկրների ու ժողովուրդների վրա ազդեցության համապատասխան լծակներով ֆինանսատնտեսական նոր աշխարհակարգի հաստատմամբ ժամանակակից աշխարհը բախվում է լիբերալ ժողովրդավարության անգլո-սաքսոնական ինդիվիդուալիստական մե...
Saved in:
Published in | Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Vol. 14; no. 2 (41); pp. 65 - 77 |
---|---|
Main Authors | , |
Format | Journal Article |
Language | English |
Published |
28.09.2023
|
Online Access | Get full text |
ISSN | 1829-4529 2738-2613 |
DOI | 10.46991/BYSU:D/2023.14.2.065 |
Cover
Summary: | Միաբևեռ աշխարհի ձևավորմամբ, ինչպես նաև երկրների ու ժողովուրդների վրա ազդեցության համապատասխան լծակներով ֆինանսատնտեսական նոր աշխարհակարգի հաստատմամբ ժամանակակից աշխարհը բախվում է լիբերալ ժողովրդավարության անգլո-սաքսոնական ինդիվիդուալիստական մեկնաբանությանը, որը նախադրյալներ ունի դառնալու համաշխարհային զարգացման ժամանակակից հարացույցի գաղափարական հիմքը: Լիբերալ ժողովրդավարության այնպիսի անվիճելի սկզբունքներ, ինչպիսիք են՝ անհատի ազատությունը, մարդու իրավունքների անձեռնմխելիությունը, օրենքի գերակայությունը, խորհրդարանական ժողովրդավարությունը, բազմակարծությունը, քաղաքացիական հասարակությունը, մրցակցության սկզբունքի վրա հիմնված տնտեսությունը և այլն, դարձել են համընդհանուր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, այս արժեհամակարգի արմատացած դրույթներից շատերը շատ ժողովուրդների կողմից չեն ընկալվում որպես «այլընտրանք չունեցող» և «միակ ճշմարիտ»: Շատ երկրներում ավելի ու ավելի պարզ է դառնում առաջնահերթ բարոյական և հոգևոր արժեքների հակադրությունը վարքագծի նեոլիբերալ նորմերին: Սա համաշխարհային զարգացման հարացույցի վերափոխման նախադրյալներ է ստեղծում: |
---|---|
ISSN: | 1829-4529 2738-2613 |
DOI: | 10.46991/BYSU:D/2023.14.2.065 |